image

Ին՞չ է կորպորատիվ կամավորությունը և ինչու՞ է այն անհրաժեշտ ձեր թիմին

Այսօր, կազմակերպությունները պատրաստ են ներդնել իրենց ժամանակը, ռեսուրսները հիանալի թիմային աշխատանքի հասնելու համար։ Կան տարբեր միջոցներ ձեր թիմակիցներին միավորելու և աշխատանքն ավելի որակյալ դարձնելու համար։

Կորպորատիվ կամավորությունը ամենաարդյունավետ տարբերակներից մեկն է։ Ըստ Accenture’s United Kingdom-ի 2015 թվականին կատարած հետազոտության ՝ կամավորությամբ զբաղվողներից 89%-ի մոտ ավելացել է աշխատանքի բավարարվածությունը և զարգացել են աշխատանքային հմտությունները։

Կորպորատիվ կամավորությունը սահմանվում է որպես «ցանկացած հարաբերություն, որում կորպորացիան և հասարակական կազմակերպություները աշխատում են սոցիալական ծրագրերի վրա թե իրենց, թե համայնքի շահի համար»: Ծրագրերը կայուն են՝  հստակ մշակված նպատակներով, ծրագրերի գնահատման ուղեցույցներով։ Համագործակցումը իր մեջ ներառում է կամավորություն ընկերության աշխատակիցների կողմից:

Կամավորությունը կարող է լինել.

  • հասարակական աշխատանքի կատարման (օրինակ` ծառատունկ),
  • հմտությունների փոխանցման (օրինակ`մեկօրյա համակարգչային գրագիտության դասընթաց որևէ խոցելի խմբի համար),
  • սոցիալապես խոցելի խմբի աջակցության (օրինակ`այցելություն ծերանոց) տեսքով:

Օրինակ՝ կանադական  Starbucks-ը տարիներ շարունակ համագործակցում է հասարակական կազմակերպությունների հետ։ Ամեն տարի ՝ ապրիլ ամսին, աշխատակիցները իրենց համայնքներում կազմակերպում են սոցիալական ծրագրեր։ Global Month of Service-ի արդյունքերը ցույց են տալիս որ ավելի քան 60 000 աշխատակից ընդգրկած է այդ ծրագրերի մեջ։ Եվ միայն ապրիլ ամսին նրանք կամավորությամբ զբաղվել են 150 000 ժամ։

Իսկ ինչու՞ է անհրաժեշտ կորպորատիվ կամավորությունը ընկերություններին: Ահա պատճառներից մի քանիսը.

1․ Ընկերության հեղինակության բարձրացում համայնքում

  Հմտորեն խթանված կորպորատիվ կամավորական ծրագիրը կարող է բարձրացնել ընկերության տեսանելիությունը համայնքում, որը կարևոր մաս է յուրանքանչյուր ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության համար (CSR)։ Այն   հաջողակ և կայուն բիզնես ունենալու գրավականներից մեկն է։

Կորպորատիվ կամավորությամբ զբաղվելով` կազմակերպությունը պատասխանատու է ներքին և արտաքին շահառուներին, ներառյալ` աշխատողների սպառողների, կառավարության և հասարակության լայն շրջանակների համար ։ ԿՍՊ քաղաքականության միջոցով ընկերությունը կարող է հասնել հաճախորդների դրական վերաբերմունքին, որը տանում է առաջարկվող ծառայությունների ավելի արագ տարածման։

2․ Ներքին բրենդինգի բարելավում 

Ձեր աշխատողները, ներգրավվելով սոցիալական կառուցողական իրադարձություններին, կարող են ամրապնդել իրենց կապը միմյանց և հենց ընկերության հետ: 

2014թ․-ին  կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  այն աշխատակիցները, ովքեր մասնակցել կամավորական ծրագրերի, վիճակագրորեն նշանակալի ներգրավվածություն են ունեցել (95% վստահության մակարդակ)։

3․ Թիմային աշխատանքի բարելավում

Համագործակցությունը բարելավվում է, երբ մարդիկ վստահում են միմյանց, և կորպորատիվ կամավորությունը վստահությունն ամրապնդելու հիանալի միջոց է: Կան միմյանց հետ կապվելու հնարավորություններ գրասենյակի ներսում, սակայն կորպորատիվ կամավորությունը հնարավորություն է տալիս ամրապնդել այդ կապը գրասենյակային միջավայրից դուրս։

 4․ Աշխատաշուկայում դառնալ ցանկալի գործատու

 Ոլորտի լավագույն տաղանդներին ներգրավելը և վարձելը յուրաքանչյուր ընկերության նպատակն է: Կամավորական ծրագրերը կարող են օգնել մեծացնել երիտասարդ կադրերի՝ ձեր թիմին միանալու  ցանկությունը։ 

Ըստ Սթենֆորդի բիզնես​​ դպրոցի ուսումնասիրության` «շրջանավարտները պատրաստ են զոհաբերել իրենց միջին աշխատավարձի 14,4% -ը, որպեսզի աշխատեն սոցիալական կարևորություն ունեցող ընկերություններում»:

5․ Աշխատակիցների հմտությունների զարգացում

Կամավորական ծրագրերի իրականացումը կարող է լինել արդյունավետ միջոց օգնելու աշխատակիցներին զարգացնել այնպիսի հմտություններ, որոնք, իրենց հերթին, նպաստեն աշխատանքի արդյունավետությանը: Փաստ է ՝ կամավորությունը զարգացնում է լիդերության, հաղորդակցման  և խնդիրների լուծման հմտությունները`միևնույն ժամանակ սովորեցնում թիմում ճիշտ աշխատել:

Ինչի՞ց սկսել

Եթե կորպորատիվ կամավորությունը հետաքրքրեց, ուրեմն կցանկանաք իմանալ այն արդունավետ կազմակերպելու մասին։ Այդ հարցում ձեզ կօգնի Volunteam-ի փորձառու թիմը։ Համագործակցելով  տարբեր հասարակական կազմակերպությունների հետ ՝ կարողանում ենք աշխատել սոցիալական ամենակարևոր և ամենահրատապ լուծումները պահանջող խնդիրների շուրջ, որոնց խոչընդոտմանը կարող է աջակցել հենց ձեր ընկերությունը և ձեր թիմը։

Մենք առաջարկում ենք.

  • Կորպորատիվ կամավորության ծրագրեր
  • Կորպորատիվ կամավորական միջոցառումների կազմակերպում
  • Ընկերության Կորպորատիվ սոցիալական պատասխատանատվության ծրագրերի տեսանելության բարձրացում

leave your comment


Your email address will not be published. Required fields are marked *